Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշները:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշայինների աղյուսակում պահպանել է երկրորդ տեղը` զիջելով միայն ռուս Նիկիտա Մելնիկովին:
Ռոման Ամոյանը դուրս է մնացել 59 կգ քաշային կարգի լավագույն 20 ըմբիշների ցուցակից: Միհրան Հարությունյանը 8-րդն է 66 կգ քաշային կարգում:
75 կդ քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 9-րդն է, Կարապետ Չալյանը՝ 15-րդը:
Ռաֆիկ Մանուկյանը 20-րդ տեղում է 80 կգ քաշայինների ցուցակում, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 13-րդն է:
Ազատ ոճայինների Հայաստանի ներկայացուցիչներից 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը 20-րդն է, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը 9-րդը, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 13-րդը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը 12-րդը, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն 11-րդը:







































