Չնայած ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի կասկածներին՝ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Գերմանիան Եվրամիության կարևոր երկրներից է, հետևաբար այս կերպ Եվրոպայի առաջատար պետությունը վերահաստատում է Թուրքիայի առջև դրված եվրաինտեգրման նախկին պայմանը:
Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Գերմանիան Հարավային Կովկասում ակտիվ դերակատարի դեր ստանձնելու կարիք չունի: Այն, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, Թուրքիայի որոշումն է: «Սա մեր հարևան երկրի ռազմավարության մի մասն է»,- նկատում է քաղաքագետը:
Թուրքիայի հասարակության մի նեղ շրջանակում ևս սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Բայց սա դեռ բավարար չէ: Ռուբեն Սաֆրաստյանը հայ-թուրքական հաշտեցման միայն մեկ սցենար է նշում:
Քաղաքագետի կարծիքով՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստեց երեք հանգամանք. առաջին՝ վերջին տարիներին հարցի վերաբերյալ գերմաներենով տպագրված գրականությունը հասունացրել է ժողովրդին, երկրորդ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ սրբազան պատարագն ու քարոզը իրենց գործն արել էին նաև գերմանական հասարակության շրջանակում, և երրորդ՝ Էրդողանի ղեկավարած Թուրքիայի հանդեպ Գերմանիայի ընդգծված վերաբերմունքը:











































