Սիցիլիայի և Հյուսիսային Աֆրիկայի միջև անցկացված 11 փրկարարական գործողությունների արդյունքում Իտալիայի առափնյա պաշտպանության ծառայությունը փրկել է 1348 ներգաղթյալի՝ տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ վերջին երեք օրերին փրկվել է ավելի քան 3000 մարդ:
Գործակալության տվյալներով՝ տարեսկզբից Իտալիա ժամանած ներգաղթյալների ընդհանուր թիվը կազմում է մոտ 50 հազար մարդ, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 տոկոսով քիչ է:










































