Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը BBC-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու դեպքում մնացած 27 երկրների միասնությունը սպառնալիքի տակ է դրվում:
Ինչպես ենթադրում է նախարարը` այն մնացած ԵՄ երկրների համար կարող է հրահրել «դոմինոյի էֆեկտ»:
«ԵՄ անդամ մյուս երկրները կարող են ասել. եթե նրանք կարող են դուրս գալ, մենք նույնպես պետք է հանրաքվե անցկացնենք ու դուրս գանք»,- մտահոգվում է Վալստրյոմը:
Նախարարն ինքը նախընտրում է Բրիտանիային տեսնել ԵՄ կազմում:









































