Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

«Թող բոլորն ազատ լինեն». Հայրիկյանը ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություն է արել

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ավարտվեց Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը մեղադրողի կողմից:

Ընդմիջման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Պարույր Հայրիկյանը: Նա հայտնեց, թե նախաքննությունը, ցավոք, հարկ եղած ուշադրությունը չի դարձրել այն հանգամանքին, որ Ռուսաստանի ոմն քաղաքացի Վարդան Սեդրակյանին է փոխանցել հարյուր հազար դոլար: Հայրիկյանը պատրաստվում է միջնորդել, որ դատարան հրավիրվի այդ անձը և պարզաբանի, թե ինչ նպատակի համար է նման գումար փոխանցել Սեդրակյանին:

Կատարվածի մեջ Հայրիկյանը տեսնում է «ռուսական հետք». «Ես վերլուծություն կատարում եմ ոչ թե մեկ փաստից ելնելով, այլ իմ հիսնամյա գործունեության արդյունքում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա ասաց, որ ամբաստանյալների ասածները կարող են համոզիչ համարել միայն նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է ամբաստանյալի կարգավիճակը: Մարդիկ մեղադրվում են ծանր հանցագործության համար և ամեն կերպ ձգտում են պաշտպանել իրենց: «Այս ամբաստանյալների նման պրիմիտիվ մարդիկ շատ կան, նրանք կարող են թեկուզ վաղը իրենց տուն գնալ: Ինձ համար կարևոր է կազմակերպիչների բացահայտումը… Ինչո՞ւ պետք է Վարդան Սեդրակյանը կալանքի տակ լինի, իսկ այն մարդիկ, որ ասում են, թե Հայրիկյանի վրա չեն կրակել՝ ազատության մեջ լինեն: Նրանք իրենց վտանգավորությամբ չեն տարբերվում Սեդրակյանից: Այս «վախեցնելու» գործողությունը ուղղված էր ոչ թե կոնկրետ Հայրիկյանի, այլ ամբողջ հայ ժողովրդի դեմ»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Ընդմիջման ավարտից հետո Պարույր Հայրիկյանը միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից հարյուր հազար դոլար փոխանցած երևանաբնակ հայր և որդի Աբրահամյաններին: Նրանց վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել նախաքննության ընթացքում:

Միջնորդության դեմ առարկեցին բոլորը: Մեղադրողն ասաց, որ եթե այդ անձինք կարևորություն ներկայացնեին գործի համար, նախաքննական մարմինը նրանց կդատակոչեր:

Դատարանը մերժեց Պարույր Հայրիկյանի միջնորդությունը:
Պաշտպան Սիրունյան. չկա որևէ ապացույց, որ Վարդան Սեդրակյանն առնչություն ունի Պարույր Հայրիկյանի վրա արձակված կրակոցների գործին: Նման ապացույցներ չեն հետազոտվել: Սեդրակյանի գրասենյակից առգրավված թերթը՝ խզբզոցով, դժվար թե նրա մեղքը հիմնավորող ապացույց համարվի:

Պաշտպանը թվարկեց հակասություններ՝ կապված կրակոցների հետ: Ըստ պաշտպանի՝ միջնադարյան դատավարությունից քսանմեկերորդ դարի դատավարությունը պետք է տարբերվի նրանով, որ միայն նախաքննական ցուցմունքը ապացույց չհամարվի մարդուն մեղադրելու համար:

Հետազոտված ապացույցները, պաշտպան Սիրունյանի կարծիքով, Սեդրակյանին չեն վերաբերում: Դրանք թերի կամ անթույլատրելի լինելով՝ Սեդրակյանին չեն վերաբերում: Ունենք խնդիր. Սեդրակյանը կալանավորված է, և արդեն պարզ է, որ կալանավորված է անտեղի: Չկա նաև դատավարական անհրաժեշտություն Սեդրակյանին կալանքի տակ պահելու համար:

Ամբողջ ունեցվածքի գրավը պակաս երաշխիք չէ, որ մարդը չի խուսափի ներկայանալուց: Իսկ Սեդրակյանը բավական ունեցվածք ունի: Ինչո՞ւ պիտի փախչի մեկը, ում վերաբերյալ ապացույցներ չկան: Փախչի, որ կասկա՞ծ հարուցի: Սեդրակյանը բացասական չի բնութագրվում: Նա հիվանդություն ունի՝ խրոնիկական հեպատիտ: Սեդրակյանը ընտանիք ունի, երկու երեխա, նրա խնամքին է թոշակառու մայրը, նա ունի նաև մշտական բնակության վայր: «Սեդրակյանին մեղսագրվում է մի արարք, որի ապացույցները մենք այդպես էլ չհետազոտեցինք»,- ասաց պաշտպանը: «Սխալն ուղղելու համար» պաշտպանը միջնորդեց Սեդրակյանի խափանման միջոցը փոխել, կիրառել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառել գրավը՝ որպես գրավ ընդունելով նրա ամբողջ ունեցվածքը:

Սեդրակյանը միացավ պաշտպանի միջնորդությանը: Նա հավելեց, որ եթե ինքը խուսափի, թաքնվի, ուրեմն կհակասի իր դիրքորոշմանը, կապացուցի, որ մեղք ունի: Ըստ Սեդրակյանի՝ իր ձերբակալման պահին ինքը դեռ անձեռնմխելիության իրավունք ուներ, բայց չի դիմել եվրադատարան՝ Հայաստանի դեմ Եվրոպային չբողոքելու համար:

Ակնհայտ անմեղ մարդուն պահում են կալանքի տակ: «Եթե նույնիսկ ասել եմ՝ վախեցնել, վախեցնելու համար հոդված կա՞ քրեական օրենսգրքում: Իմ մեղքը մնում է այն, որ «Հայկական ժամանակ» թերթի վրա խազեր եմ արել:

Եթե ես կապ ունեի, կարող էի փախչել՝ տեսնելով, որ Հարությունյանին ու Պողոսյանին ձերբակալել է ԱԱԾ-ն: Ես չեմ խոչընդոտել նախաքննությանը՝ լինելով նախագահի թեկնածու և ունենալով անձեռնմխելիություն: Խնդրում եմ չմերժել միջնորդությունը, բոլոր նիստերին կմասնակցեմ, ես էլ մյուսների նման շահագրգռված եմ ճշմարտությունն իմանալու»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

Պաշտպաններն ու ամբաստանյալները չառարկեցին:

Առարկեց մեղադրող Ամիրզադյանը՝ հայտարարելով, որ ապացույցներին գնահատական տալու իրավունք ունի դատարանը, իսկ հիմնավոր կասկածները Վարդան Սեդրակյանի վերաբերյալ վերացված չեն:

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչն ու ինքը՝ Պարույր Հայրիկյանը, չառարկեցին միջնորդության դեմ: Նրանք հայտարարեցին, որ Հայաստանում այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը սակավադեպ է: Մինչդեռ կալանքը պետք է ծայրահեղ դեպքերում կիրառվի: Պարույր Հայրիկյանն ասաց, թե ինքը խափանման միջոց փոխելու միջնորդություն է անում նաև մյուս երկու ամբաստանյալների համար. թող իրենց ընտանիքների հետ լինեն ու, եթե նշանակվելու են երկարաժամկետ պատիժներ, թող վայելեն իրենց ընտանիքների ներկայությունը: «Թող բոլորն ազատ լինեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Դատարանը հեռացավ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան Ա. Սիրունյանի միջնորդությունը քննարկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում