Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության շրջանակներում Նիգերիայի ընտրանու դեմ կայացած հանդիպումը (3:0):
«Անտանալի շոգի պատճառով դժվարանում էինք լավ խաղ ցուցադրել հանդիպման առաջին խաղակեսում, սակայն հետագայում ամեն բան ուղղվեց և մենք կարողացանք կարևոր հաղթանակ տանել:
Առջևում Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումն է, սակայն «կարմիր ֆուրիա»-ն չի վախենում մրցակցից: Մեր նպատակն է դուրս գալ խաղադաշտ և անել հնարավոր ամեն բան՝ մրցաշարի եզրափակիչում հայտնվելու համար»,- Ինյեստային մեջբերում է Marca-ն:










































