Saturday, 18 07 2026
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը

Նժդեհի արձանը չենք մարսելու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե իրենք զարմացած են, որ Երևանում տեղադրվել է ֆաշիստական Վերմախտի հետ համագործակցած Գարեգին Նժդեհի արձանը: Այս հայտարարությունն իսկապես կարելի է սենսացիոն համարել, քանի որ խնդիրը այստեղ անկասկած միայն արձանը չէ:

Իհարկե, արձանի հանդեպ այդ վերաբերմունքը ինքնին ուշագրավ է, եթե նկատի առնենք, որ այս դեպքում արդեն խոսքը փորձագիտական վերաբերմունքի մասին չէ, որ մի քանի շաբաթ առաջ հնչել էր ռուսաստանցի մի քանի փորձագետի շուրթերից: Եթե այդ հայտարարությունները կարելի էր վերագրել ադրբեջանական պատվերին, ապա Մարիա Զախարովայի հայտարարությունները այդպիսի պատվերին վերագրելը կնշանակի, որ ռուսական ԱԳՆ-ն է ադրբեջանական պատվերի տակ:

Այստեղ, սակայն, արձագանքը ուշագրավ է և ըստ էության սենսացիոն է ոչ թե արձանի կամ ոչ այնքան արձանի մասով, ինչքան այն, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի իշխող կուսակցության, այսպես ասած, գաղափարական հայրն է, ՀՀԿ-ի ուսմունքը, գաղափարական հիմքը: Եվ Մարիա Զախարովայի արտահայտած կարծիքը, ըստ էության, տարածվում է հենց ՀՀԿ-ի գաղափարական հենքի վրա: Ասել կուզի՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ թե արձանի հանդեպ է վերաբերմունք արտահայտում, այլ Հայաստանում իշխող կուսակցության:

Իհարկե, այս ամենը կարող է վերագրվել Զախարովայի, այսպես ասած, պատմական գիտելիքների անբավարարությանը, այսինքն՝ Հայաստանի իշխանությունն ամենայն հավանականությամբ կվարվի հենց այդ կերպ: Սակայն խնդիրն այն է, որ վերաբերմունքը արտահայտված է, կամ ինչպես ասում են ձեռնոցը նետված է, և անգամ այն, որ Նժդեհի արձանը ՀՀԿ-ն նմանեցրել է Պետրոս Առաջինին, և անգամ այն, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փորձում էր իբրև թե կատակով, սակայն ճարտարապետի դիրքերից դիվանագիտական նրբությամբ գործին խառնել նաև Պուտինի ծննդավայր Պիտերը՝ որպես քանդակագործի ներշնչանքի աղբյուր, ըստ էության փաստորեն չի օգնել ՀՀԿ-ին Կրեմլի նկատողությանը չարժանանալու հարցում:

Սակայն ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ Նժդեհի արձանով Կրեմլի բարկությանն արժանացած ՀՀԿ-ից սպասելի է ոչ թե արժանապատիվ պատասխան Զախարովային, այլ «մեղքերի թողության»՝ Հայաստանի շահերի և անվտանգության հաշվին, ինչով ՀՀԿ-ն կփորձի շահել Մոսկվայի սիրտն ու այսպես ասած ցրել Զախարովայի շուրթերով արտահայտված զարմանքը: Այլ բանի ՀՀԿ-ն հազիվ թե ընդունակ լինի, և սա է, որ ամենավտանգավորն է այս իրավիճակում, և սա է, որ հիմք է տալիս եզրակացնելու, որ Նժդեհի արձանը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում