Առնվազն 12 մարդ է զոհվել Սուդանի Գեդարեֆ քաղաքում պատի փլուզման ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, փլուզվել է կառավարության շենքի աղյուսե արգելապատնեշը, որտեղ հավաքվել էին մուսուլմանական սրբատեղիների հայտ ներկայացնող ուխտավորները:
Առայժմ պատի փլուզման պատճառը հայտնի չէ:








































