Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով մինչև այդ գլխավորում էր Լոնդոնի «Չելսի»-ն, հայտարարել է, որ վաղուց գիտեր, որ «արիստոկրատներ»-ը համաձայնության էին եկել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ:
« «Չելսի»-ում բոլորը գիտեին, որ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը գլխավորելու է Մոուրինյոն: Բայց դա ինձ չէր խանգարում պայքարել տիտղոսների համար:
Մենք կարողացանք նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը: Դա թիմային հիանալի աշխատանքի արդյունք էր»,- հայտարարելէ Բենիտեսը:








































