ԱՄՆ-ը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին տեղեկատվություն չունի, սակայն ենթադրում է, որ զինյալը մինչև այժմ կենդանի է, հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համակարգման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գրեկ Մակգերկը:
Ուրբաթ օրը արաբական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԴԱԻՇ-ի առաջնորդը և խմբավորման մի շարք այլ հրամանտարներ իրաքա-սիրիական սահմանում վիրավորվել են միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով:
«Նա հանդես չի եկել որևէ հայարարությամբ, չնայած նա իրեն անվանում էր ԴԱԻՇ-ի խալիֆ: Սակայն մենք համարում ենք, որ նա դեռևս կենդանի է»,- պատասխանել է Մակգերկը` Ալ-Բաղդադիի վիրավորվելու տեղեկությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:










































