Իսպանիան մինչև ամառվա վերջ կընդունի մոտ 1000 փախստական, հայտարարել է երկրի ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Խորխե Ֆերնանդես Դիասը, որը մասնակցում է Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների ՆԳ նախարարների նիստին, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Իսպանիան հայտարարել էր, որ մինչև հունիսի վերջ կընդունի 586 փախստական:
Դիասը հավատացրել է, որ երկիրը պատրաստ է ևս 2 խումբ ընդունել` 200-ական մարդ Հունաստանից և Թուրքիայից: Ենթադրվում է, որ այդ խմբերը կժամանեն ամռան վերջին:
Այսօրվա դրությամբ ԵՄ-ի քվոտաներով Իսպանիան ընդունել է 124 փախստական 17 հազարից, որոնց նա պարտավորվել է ընդունել մինչև 2017 թվականի վերջը:




































