Բուլղարիայի մտավորականության ավելի քան 60 ներկայացուցիչներ արդեն 10 օր շարունակվող հակակառավարական ակցիաների ֆոնին կիրակի ստորագրել են խարտիա՝ ընդդեմ «հարուստների իշխանության»: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Հակակառավարական ելույթները Բուլղարիայում սկսվել են Ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում մեդիամագնատ Դելիան Պեևսկու նշանակումից հետո: Բողոքի ցույցերի մեկնարկից անմիջապես հետո Պեևսկին հայտարարել էր հեռանալու մտադրության մասին, սական դա չի հանդարտեցրել ցուցարարների կրքերը:
Այսպես կոչված՝ «բուլղարական պետության պլուտոկրատական մոդելի վերացման խարտիան» կոչ է անում վերացնել հարուստների իշխանությունը և վերականգնել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը:










































