Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի վերջին:
«Թեև մենք ներկայումս չենք տիրապետում հանդիպման մանրամասներին, սակայն կարող ենք հատատել, որ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի վերջին»,- ասել է ամերիկացի համանախագահը և հույս հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Լուսանկարը՝ Photolure-ի










































