ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին և խմբավորման մի շարք հրամանատարներ վիրավորվել են իրաքա-սիրիական սահմանին միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին։
Միևնույն ժամանակ Reuters-ը գրում է, որ կոալիցիայում չեն կարողանում հաստատել այդ տեղեկությունը։







































