Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն այսօր կհանդիպի նահանգապետերի ու քաղաքապետերի հետ՝ քննարկելու ցույցերի ժամանակ բարձրացված խնդիրների լուծման ուղիները: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
Հանդիպմանը կքննարկվեն երկրի զարգացման ազգային ծրագրի միջոցառումները, որոնք կբավարարեն ցուցարարների պահանջները:
Ավելի վաղ Ռուսեֆը հեռուստաուղերձում վստահեցրել էր, որ միշտ կպայքարի կոռուպցիայի դեմ, և խոստացել էր ցուցարարների հետ համատեղ տրանսպորտային պայմանների բարելավման ծրագիր մշակել, իսկ նավթարդյունաբերության եկամուտներն ուղղել կրթության ոլորտ:
Երկրում զանգվածային բողոքի ալիքի բարձրացման պատճառը հասարակական տրանսպորտի գինը 20 սենտավոյով բարձրացնելն էր:










































