Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական իշխող կուսակցությունը հաղթել է Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրայի ընտրություններում՝ 4 տարի անց վերադարձնելով այդ մարմնում խոշորագույն կուսակցության դիրքը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցությունը, որը երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունն է և մինչ ընտրությունները եղել է Տոկիոյի խորհրդարանի խոշորագույն կուսակցությունը, պարտություն է կրել:
Լիբերալ-դեմոկրատական իշխող կուսակցությունը ստացել է 59 տեղ, իսկ իշխող բլոկի կազմի մեջ մտնող «Կոմեյտո» կուսակցությունը՝ 23: Երկու կուսակցությունները ընդհանուր պետք է ստանան 82 մանդատ: Դեմոկրատական կուսակցությունը ընդամենը 15 մանդատ է ստացել, Կոմունիստական կուսակցությունը՝ 17, և բարձրացել է քաղաքական խոշորագույն ուժերի երրորդ հորիզոնական:
Այդ քվեարկությունը դիտվում է որպես այս տարվա հուլիսին կայանալիք Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրությունների փորձ:










































