Google-ն ինտերակտիվ դուդլով նշում է Եվրո-2016-ի մեկնարկը՝ եվրոպական երկրների հավաքականների 15-րդ ֆուտբոլային մրցաշարը։ Այսօր սկսվում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը։
2010 թվականի մայիսի 28-ին Ժնևում խաղերի անցկացման երկիր էր ընտրվել Ֆրանսիան (պատմության մեջ 3-րդ անգամ)։
Առաջնության հաղթողը կդառնա 2017 թվականին Ռուսաստանում կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մասնակից։













































