Կարմիր գինու կաթիլները կամ կետչուպի հետքերը մարդկանց մեծ մասին ստիպում են մտովի հրաժեշտ տալ հագուտին կամ կոշիկին: Սակայն նոր սուպերծածկույթը ի վիճակի է արմատապես փոխել այդ մտայնությունը՝ գրում է mirfactov.com-ը:
Որոշ ժամանակ համացանցում հայտնվել էր հաղորդագրություն սուպերհիդրոֆոբային NeverWet ծածկույթի մասին, որը հետ է մղում հեղուկը ու կարող է կիրառվել բոլոր տեսակի ծածկույթների համար:
Տվյալ սփրեյի հեղինակը Ross Nanotechnology ընկերությունն է, այն լիցենզավորել է Rust-Oleum ընկերության համար, որն էլ ժամանակը զուր չի վատնել ու սկսել է այն վաճառել 19.97 դոլարով:
NeverWet հավաքածուն ունի երկու սրվակ, որոնք ի վիճակի են ծածկել 10-15 քմ՝ ապահովելով ջուրը հետ մղող հատկություն:
Այն շատ հեշտ է օգտագործել՝ նախ քսում են հիմնական ծածկույթը, որը 30 րոպեում չորանալուց հետո քսում են հաջորդ շերտը: Դրանից հետո հագուստին, կոշիկին կամ ստվարաթղթե իրերին հեղուկն այլևս չի կարող սպառնալ:
Արտադրողը, սակայն, խորհուրդ չի տալիս NeverWet-ն օգտագործել թափանցիկ մակերեսների, օրինակ՝ ապակիների վրա:







































