Մասաչուսեթս նահանգի Նանթաքեթ կղզում գտնվող տունը, որը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կնոջ ընտանիքին, վաճառքի է հանված 25 միլիոն դոլարով, հայտնում է Boston Globe պարբերականը:
Անշարժ գույքը 1982 թվականից պատկանում է Թերեզա Քերիի ընտանիքին: Թերեզա և Ջոն Քերիների ընտանիքները տներ ունեն նաև Մասաչուսեթսի Բիքոն Հիլում, Վաշինգտոնում, Այդահո նահանգում և Փենսիլվանիայում:






































