Ավսրալիայի բնակչուհի Շերոն Հեյնրիխը պնդում է, որ կրծքի մեծացման իմպլանտն իրեն օգնել է փրկվել կենգուրուի հարձակումից հետո, հայտնում է Daily Mail-ը:
45-ամյա կինը հեծանվով զբոսնելիս է եղել, երբ նրա վրա է ցատկել 64 -կիլոգրամանոց արու կենգուրուն: Բախման հետևանքով կինը ստացել է կողերի մի քանի կոտրվածք, պայթել է իմպլանտներից մեկը, բայց խուսափել է ավելի լուրջ վնասվածքներից:
Հիմա Հեյնրիխն ասում է, որ նույնիսկ շնորհակալ է կենդանուն. դա իրեն հնարավորություն է տվել վթարից հետո էլ ավելի մեծացնելու կուրծքը:













































