Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը նշել է, որ Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ թիմը գերազանց տրամադրություն ունի։
«Բոլորս այսօր գերազանց տրամադրությամբ ենք մարզվել։ Ճիշտ է, մեծ փորձ ունեմ, սակայն խոշոր մրցաշարերում հաջողությունները սակավ են։ Հուսով եմ՝ կշտկենք իրավիճակը։
Անգլիան լիովին պատրաստ է Եվրոպայի առաջնությանը։ Երիտասարդ կազմ ունենք, որը հաղթանակների ծարավ է զգում։ Երիտասարդները ցանկանում են դրսևորեն որակները։ Մնացածը ցույց կտա մրցաշարը»,- հայտարարել է Հարթը։






































