Ֆրանսիան և Քաթարը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ստեղծելու համատեղ ներդրումային հիմնադրամ: Հիմնադրամի ընդհանուր ծավալը կազմում է 300 մլն եվրո: Այն պետք է ֆինանսավորի ֆրանսիական փոքր ու միջին ընկերությունները:
Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Քաթար կատարած այցի ժամանակ:
Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան չի հրաժարվում ազգային տնտեսության մեջ կատարած Քաթարի ներդրումներից, սակայն պնդում է մի շարք պայմաններ:
«Ամենախելամիտը տվյալ դեպքում համատեղ հիմնադրամ ստեղծելն է՝ Ֆրանսիայի ու Քաթարի մասնակցությամբ, որը կարող է ապահովել ֆրանսիական փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը»,- բացատրել է Օլանդը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հիմնադրամն իր աշխատանքները կսկսի 2013թ. հուլիսին:










































