Հալեպից արդյունաբերող Ֆարիս Աշ-Շահաբին համարվում է Սիրիայի նախարարների նոր կաբինետի ղեկավարի առավել հավանական թեկնածու։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները։
Աշ-Շահաբին ներկայումս գլխավորում է Սիրիայի արդյունաբերական պալատների միությունը։ Նա հայտնի է նրանով, որ ավելի վաղ հանդես է եկել Սիրիայի իշխանությունների տնտեսական և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականության քննադատությամբ։
Արդյունաբերողն առաջատար է ապագա վարչապետի թեկնածության հարցով անցկացված հասարակական կարծիքի հարցումներում։
Այժմ Սիրիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Վաիլ Ալ-Հալկին։










































