«Տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները երկուսն են՝ առաջին հերթին կոռուպցիոն իրավիճակն է և դրա դեմ պայքարի անարդյունավետ լինելը, երկրորդը՝ մենաշնորհներն են տնտեսության մեջ: Գլխավոր խնդիրը, որ գոյություն ունի մեր առջև, դա գնողունակ պահանջարկ ձևավորելու հարցն է: Այսօր մեր հասարակության զգալի մասը լուրջ խնդիր ունի՝ սոցիալական նվազագույն կարիքները բավարարելու համար»,- այս մասին ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ներդրումների համար բարենպաստ պայամններ ստեղծել, խրախուսել ներքին արտադրությունը: «Շրջափակված երկիր ենք, և հմապատասխան զարգացման հայեցակարգ պետք է ունենանք»,- նշեց Ա. Ռուստամյանը:
Ման










































