Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Պակիստանի հյուսիսում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել են 5 ուկրաինացիներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շաբաթ լույս կիրակի գիշերը Պակիստանի հյուսիսում՝ Գիլգիթ գավառում, զինված մարդիկ ներխուժել են հյուրանոց, արթնացրել են զբոսաշրջիկներին, որից հետո նրանց փողոց են հանել և գնդակահարել:
Սպանվել են առնվազն 9 զբոսաշրջիկներ և 1 տեղացի էքսկուրսավար: Զոհվածներից 1-ը Ռուսաստանից էր, 5-ը՝ Ուկրաինայից, 3-ը՝ Չինաստանից:











































