Adidas բրենդը Օվկիանոսների համաշխարհային օրը, որը նշվել է հունիսի 8-ին, տոնել է adidas x Parley մարզակոշիկների սահմանափակ քանակի թողարկմամբ։ Թողարկումն իրականացվել է Parley Ocean Plastic ծրագրի հետ համատեղ։ Մոդելի վերևի հատվածը պատրաստված է վերամշակված պլաստիկ աղբից, որը հավաքվել է Մալդիվյան կղզիների ափամերձ գոտիներում։
Լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը ողջունել է նախաձեռնությունը. «Adidas-ի և Parley-ի գործընկերությունը ոգևորում է։ Նրանց նախաձեռնությունը, որը նպաստում է թափոնները վազքի համար կոշիկի վերածմանը, ցույց է տալիս, որ նույնիսկ մոլորակն աղտոտող աղբը կարող է կիրառվել որևէ առանձնահատուկ բան ստեղծելու համար»։













































