Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռոսսելխոզնադզորը մտադիր չէ ամբողջական արգելք դնել Թուրքիայից բանջարեղենի ու մրգերի ներկրման վրա: Այդ մասին այսօր հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Նրա խոսքերով` Թուրքիայից մրգերի ու բանջարեղենի մատակարարման սահմանափակումները չեն հանգեցնի գնաճի: Նա հիշեցրել է, որ ներկայումս Թուրքիայից Ռուսաստան ներկրվում է միրգ-բանջարեղենի միայն մի քանի տեսակներ` մասնավորապես կիտրոններ ու թուրինջներ:










































