Մշակող Նիկ Լին ներկայացրել է պատյան, որը թույլ կտա iPhone-ի էկրանին արտածել Android բջջային համակարգի ինտերֆեյսը: Այդ մասին նա գրել է Tendigi ստուդիայի բլոգում:
Համակարգը գործարկվել է համակարգչում, որը տեղավորված է պատյանի մեջ: Օնլայն ռեժիմում iPhone-ին փոխանցվում է պատկերների չընդհատվող հոսք Android-ամպից:
Գաղափարի իրականացման համար Լին օգտագործել է Lemaker HiKey համակարգիչը, որն աջակցում է Android Marshmallow 6.0.1 օպերացիոն համակարգին:
Միաժամանակ մշակողը Android Open Source Project բազայի հիման վրա ծրագրային ապահովման հատուկ տարբերակ, որպեսզի ապահովի համակարգչի և սմարթֆոնի միջև փոխգործակցությունը:
Սարքը ստացել է Wi-Fi և Bluetooth մոդուլներ և USB 2.0 պորտեր: Այդ ամենը Լին հավաքել է 3D պրինտերով տպված պատյանում, ինչը լարով միանում է iPhone-ին:









































