Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցադրումներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ այսօրվա նիստում նշեց. «Հիմնադրամի հետ կապված մենք դրա անհրաժեշտությունը չունենք, որպեսզի գումար ծախսենք՝ կուսակցության համար փի ար նպատակով։ Ինչ վերաբերում է բյուջեի գումարների ծախսմանը, սկսվել է այդ գործընթացը։ Երևի ավելի շուտ պետք է սկսեինք այս տեմպերով։ Շատ քաղաքական գործիչներ կան, որոնք ցանկանում են չհավատալ, բայց մենք մեր գործունեությամբ փորձելու ենք համոզել, որ այդ գործընթացը բերելու է ծախսերի արդյունավետության։ Ուղղակի պետք չէ ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրները լուծվելու են։ 5 նախարարությունում սկսվել են կրճատումները՝ սկսած փոխնախարարի մակարդակից։ Վաղը կրճատելու ենք երեք, չորս փոխնախարարներ»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































