Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հրամանագրով Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Հրամանագրի տեքստը չորեքշաբթի հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում հատուկ ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Պան Գի Մունին՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, Կորեայի Հանրապետության քաղաքացուն»,- ասվում է հրամանագրում:







































