«Հայտնի փիլիսոփայամետաֆիզիկական ձևակերպում կա. նյութը ոչնչից չի գոյանում և ոչ մի տեղ չի անհետանում: Երբ բյուջեն քննարկվում և հաստատվում էր, ես ինձ թույլ տվեցի այն անվանել խեղճ՝ հասկանալի պատճառներով: Բյուջեն լինելով խեղճ՝ գոյանում է մի կերպ, այսինքն՝ որտեղից է գոյանում այդ նյութը…»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսպես սկսեց իր ելույթը 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ և ներկայացրեց իր դիտարկումները:
Նա իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանում մենաշնորհների առկայության խնդրին՝ նշելով, որ մենաշնորհների դեմ պայքարում անհրաժեշտ է մենաշնորհները վերացնել տեսանելի կերպով՝ պատժելով և խլելով դիրքերը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































