2015թ.-ի պետական բյուջեն թերակատարվել է, չի կատարվել. ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Կառավարությունը ծախսերն արել է, բայց 7 տոկոսով պակաս է եկամուտները հավաքել: Խնդիրը բարդ է: Տնտեսությունը 3 տոկոսով աճել է, կա գնաճ՝ 3 տոկոս ու պարտավոր էինք հավաքել ավելի քան 6,7 տոկոս: Հավաքել ենք 10 միլիարդ: Եկամուտները դրա համար պակասում են»,- ասաց Հրանտ Բագրատյանը։ Նրա դիտարկմամբ՝ խնդիրը համակարգային է, պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը:
«Ասում էիք, թե ԵՏՄ-ում վիճակը վատ է, ռուբլին իջել է, սանկցիաներ են, սպասվում է 7 տոկոսանոց անկում, այնինչ եղել է 3,3 տոկոս: Ռուսաստանը դիմակայուն դուրս եկավ, 2015-ին ՌԴ վիճակն ավելի լավ է, քան սպասում էինք: Կամ ասում եք, թե մետաղների գները իջել են: Ես նայել եմ ու չեմ տեսել: Ասում եք՝ պղնձի գինն իջել է… մենք սենց բաներ էինք ասո՞ւմ… Թող պատասխան տան, Վաչե Գաբրիելյանը թող պատասխան տա, ի՞նչ է անում որպես փոխվարչապետ…
Անդրադառնալով Կենտրոնական բանկի նախագահի հայտարարություններին, Հրանտ Բագրատյանը նշեց, որ դրանք վտանգավոր են: «ԿԲ նախագահն ասում է՝ այ մարդ, դրամը ես արժեզրկող չեմ, դրամին ձեռ չեմ տալիս, ոնց կա՝ կա, լողացող ա, իսկ որ արժեզրկեմ՝ կայունությունը կկորի: Հանրապետականների առաջ քաղաքական հարց եմ դնում. էս կայունությամբ տարեկան 50 հազար մարդ գնում ա, էլի գնա՞ն: Հասկացեք, մարդիկ քչանում են: Էս կայունությամբ ո՞ւր ենք գնում: Ձե՞ռ եք առնում»,- նշեց Հ. Բագրատյանը: Նա ԿԲ նախագահին հորդորեց պլանավորված արժեզրկել դրամը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































