ՀԱՊԿ երկրները պետք է օրինակ դառնան այլ պետությունների համար միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ոլորտում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում:
«ՀԱՊԿ շրջանակներում մենք պարզապես պարտավոր ենք որակյալ և համակողմանի փոխգործակցության օրինակ ցույց տալ այդ հարցում և բազմակողմանի միջոցներ ձեռնարկել կազմակերպչական և քաղաքական ոլորտներում, ռազմական համագործակցության, ՀԱՊԿ ուժային հակաահաբեկչական ներուժի զարգացման ոլորտում, և այլ արդիական առաջարկներ անել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայէքարի ոլորտում»,- ասել է նա:
Պատրուշևը նշել է, որ ներկայումս ՀԱՊԿ հավաքական անվտանգության 2025 թ. ռազմավարության համաձայնեցման աշխատանքն է ընթանում: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը կարող է ստորագրման դրվել աշնանը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նիստում:











































