Իտալիան պատրաստ է Սիրիայի ընդդիմությանը ցանկացած օգնություն ցուցաբերել, սակայն զենքի մատակարարումը բացառվում է: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն՝ Դոհայում «Սիրիայի բարեկամների» հանդիպման ավարտից հետո:
Բոնինոն ընդգծել է նաև, որ շատ կարևոր է հստակ հասկանալը, թե ում ես օգնություն ցուցաբերում: «Պետք է հասկանալ՝ ովքեր են ընդդիմության խմբավորումների կազմում, որքանով կարելի է նրանց վստահել և ինչպիսի ազդեցություն ունեն այդ խմբերը կոնկրետ տարածքում»,- նշել է նա:
«Ճգնաժամի միակ լուծումը միջազգային համաժողովն է»,- հայտարարել է Բոնինոն՝ խոստովանելով, որ նման համաժողովները բարդ է ուղղակի կազմակերպելը։ «Էլ չեմ խոսում համաձայնության հասնելու մասին»,- հավելել է նա:
Բոնինոն ընդգծել է, որ այս հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:










































