Շաբաթ երեկոյան ոստիկանությունը ցրել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ցուցարարներին, հաղորդում է Reuters-ը:
Հազարավոր ցուցարարներից բաղկացած ամբոխը, որը առաջին անգամ էր հավաքվել վեցօրյա հարաբերական դադարից հետո, ցրվել է ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի օգնությամբ։
Միաժամանակ Թուրքիայի հյուսիսային Սամսուն քաղաքում տեղի է ունեցել իշխող կուսակցության ներկայացուցիչների ակցիա, որի ընթացքում ելույթ է ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հայտարարել է, որ շարունակվող բողոքի ակցիաները ձեռնտու են թշնամիներին:
Իշխանամետ ակցիան հավաքել է մոտ 15 000 մարդ:











































