Ջրահարսների ամենամյա շքերթն այս շաբաթ կազմակերպվել է Նյու Յորքում: Հազարավոր մարդիկ ծովային կենդանիների զանազան գունավոր զգեստներ հագած անցել են Քոնի Այլենդով, որը շատ էր տուժել «Սենդի» փոթորիկի հետևանքով:
Ըստ նախնական հաշվարկների՝ գրեթե 1 մլն մարդ է ժամանել Բրուքլին, որպեսզի մասնակցի այս յուրօրինակ միջոցառմանը:
Արվեստի ամենամեծ շքերթ ճանաչված երթն առաջին անգամ կայացել է 1983 թ.: Ամեն տարի այն ղեկավարում է ծովերի աստված Նեպտունը և նրա ուղեկից թագուհի ջրահարսը: Այս տարի նրանց դերում լինելու պատվին արժանացել են դերասան Ջուդ Ֆրիդլանդերը և լրագրող Քերոլ Ռադզիվիլը:
Փոթորկի հասցրած վնասի պատճառով մինչև վերջին պահը կասկածի տակ էր երթի անցկացման հավանականությունը: Սակայն դրա կազմակերպիչ Դիկ Ցիգունին հաջողվել էր հավաքել ավելի քան 100 000. դոլար՝ շնորհիվ ամբողջ աշխարհից եկող նվիրատվությունների:










































