The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ամերիկացի երգչուհի Մադոննան մասնակցելու են Ջիմմի Ֆելոնի The Tonight Show ծրագրին:
Օբամայի համար The Tonight Show-ին մասնակցելը կլինի առաջին դեպքը: Ինչ վերաբերում է Մադոննային, ապա նա վերջին անգամ այդ շոուին մասնակցել է 2015 թվականի ապրիլին, որպեսզի կատարի մի քանի երգ և իրեն փորձի ստենդափ ժանրում:
Իր նախագահության ժամանակ Օբաման մասնակցել է մի շարք շոուների, սակայն երբեք չի մասնակցել Ջիմմի Ֆելոնի The Tonight Show ծրագրին: Նրա կին Միշել Օբաման քանիցս հյուրընկալվել է հաղորդմանը:










































