Օրերս սոցհարցում է անցկացվել, որը պարզել է, որ շների սիրահարները մի քանի անգամ ավելի շատ են, քան կատուների սիրահարները: Հարցվածների գրեթե կեսը նախապատվությունը տվել է շներին և միայն 21 %-ն է նախընտրել կատուներին: Սոցհարցումն անցկացվել է 600 մարդկանց շրջանում: Պարզվել է, որ մարդկանց մեծ մասը բարյացակամ է վերաբերվում կենդանիներին, և յուրաքանչյուր 6-րդը դեմ չէ կենդանի ունենալ այն դեպքում, երբ յուրաքանչյուր հինգերորդը կենդանու ընկերակցությունը նախընտրում է մարդկայինից:
Կանայք ավելի հակված են տնային կենդանիների սիրել (64 %), քան տղամարդիկ (58%): Դա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ չեն սիրում ժամանակ ծախսել կենդանիներին խնամելու վրա: Հարցումը նաև պարզել է, որ վայրի բնության բոլոր բնակիչներից մարդիկ ամենաշատը վախենում են օձերից: Երկրորդ տեղում կոկորդիլոսներն են, իսկ երրորդում՝ շնաձկները:
Մարդկանց 26 %-ը, որպես էկզոտիկ կենդանի, կցանկանար տանը վագր ունենալ, իսկ 20 %-ը չէր հրաժարվի ջայլամի ընկերակցությունից:








































