Մանկապարտեզներում, դպրոցներում և համալսարաններում ավարտական երեկոների փուլը մոտենում է ավարտին: Դիպլոմների հետ միասին շրջանավարտներն իրենց ուսուցիչներից խորհուրդներ են ստանում, ինչպես նաև ուրախ տոնակատարություն են կազմակերպում, որը հնարավոր է հիշվի ամբողջ կյանքում:

1.Շրջանավարտը Կիևում Վերջին զանգի կապակցությամբ լողացել է շատրվանի տակ:

2. ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիայի շրջանավարտները դիպլոմների ու սպայական կոչման հանձնման արարողության ավարտից հետո օդ են նետում գլխարկները Մերիլենդ նահանգում:

3. Մինեսոտայի համալսարանի ուսանողուհին լուսանկարում է ինքն իրեն նախքան դիպլոմների հանձնման արարողությունը:

4. Service High School-ի շրջանավարտները դիպլոմների հանձնման արարողությունից հետո նայում են թռչող օդապարիկներին:

5. ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիայի շրջանավարտները դիպլոմներ ու սպայական աստիճաններ ստանալուց հետո շնորհավորում են միմյանց:

6. Morehouse College-ի շրջանավարտները շնորհավորում են իրենց համակուրսեցուն դիպլոմները ստանալուց հետո: Հենց նրան էր Բարաք Օբաման հիշատակել դիպլոմների հանձնման 129-րդ արարողության ժամանակ:

7. Մինեսոտայի համալսարանի ուսանողուհին պատրաստվում է դիպլոմների հանձնման արարողության ժամանակ իր ելույթին:

8. Դևիդ Մաքքալոուն պաշտոնական կոչում է ստանում Բոսթոնի Լեսլի համալսարանի դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:

9. ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ակադեմիայի շրջանավարտը՝ դիպլոմների ու սպայական աստիճանի հանձնման արարողության ժամանակ:

10. Տղամարդը փորձում է չթրջվել Morehouse College-ի դիպլոմների արարողության սկսվելուն սպասելու ընթացքում:

11. Southmoore High School-ի շրջանավարտն ուղղում է ակադեմիական ուղղանկյուն գլխարկը նախքան դիպլոմների հանձնումը:

12. Մայիսի 30-ին Մինսկում շրջանավարտը ուսերին տանում է մի աշակերտուհու, ով հնչեցնում է վերջին զանգը:

13. Աֆղանստանցի աղջիկները փաստաթղթեր են ցուցադրում, որոնք վկայում են տեղի մեդրեսի ավարտման մասին:

14. Շրջանավարտները դիպլոմներ են ստանում ոստիկանության New York State Police Basic School-ում:

15. Benedictine College Preparatory Academy շրջանավարտները համբուրում են մարզադահլիճի հատակին գտնվող իրենց ուսումնական հաստատության նշանը:

16. Վիրջինիայի Պոլիտեխնիկ համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի շրջանավարտները ավարտական արարողության ժամանակ:

17. Յելի համալսարանում դիպլոմների հանձնման արարողության ժամանակ շրջանավարտը հաղորդագրություն է կարդում:

18. Buena Vista High School-ի շրջանավարտները պարում են դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:

19. Բրաունի համալսարանի ուսանողները նախքան դիպլոմների հանձնման արարողությունը մտնում են դարպասներից ներս:

20. South Kitsap-ի շրջանավարտները ողջունում են ընկերներին ու հարազատներին նախքան դիպլոմների հանձնման արարողությունը:

21. Բոուի պետական համալսարանի ուսանողները գրություններով զարդարել են իրենց ակադեմիական գլխարկները:

22. Վիրջինիա նահանգի Պոլիտեխնիկ համալսարանի ուսանողը դիպլոմների հանձնման արարողության ժամանակ թափահարում է իր գլխարկը:

23. Դալայ-լաման ելույթով հանդես է գալիս Թուլեինի համալսարանի դիպլոմների հանձնման 179-րդ արարողության ժամանակ:

24. Միսիսիպի նահանգի Մաք-Քոմբ քաղաքի մանկապարտեզում երեխաները սպասում են ավարտական արարողության սկսվելուն:

25. Նյու Ջերսիում Rutgers University-ի ավարտական դիպլոմների հանձնման արարողության ժամանակ շրջանավարտներից մեկը ձեռքին պահել է «Ինձ աշխատանքի վերցրեք» պաստառը:

26. Ուսանողները ժամանում են Բոսթոնի քոլեջ՝ ավարտական դիպլոմները ստանալու:

27. Առաջին տիկին Միշել Օբաման գրկում է շրջանավարտներից մեկին Martin Luther King Jr. Academic Magnet High School-ում դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:

28. Վիրջինիայի Պոլիտեխնիկ համալսարանի ուսանողուհին ավարտական արարողությունից հետո ցատկոտում է, որ հասնի թալիսման քարին:












































