Հարձակվող Ջեյմի Վարդին կարող է շարունակել հանդես գալ «Լեսթեր»-ում: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը: Տեղեկությունների համաձայն՝ Վարդին հրաժարվել է «Արսենալ» տեղափոխվել:
Ակումբակիցները 29-ամյա ֆուտբոլիստին խնդրել են չփոխել ակումբային գրանցումը, քանի որ առաջիկա մրցաշրջանում «Լեսթեր»-ը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում:
Առաջիկա օրերին Վարդին նոր, բարելավված պայմաններով պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի հետ:








































