«Ջոբս» ֆիլմի շնորհանդեսի օրը ևս մեկ անակնկալ տեղի ունեցավ՝ թողարկվեց կինոնկարի առաջին պաշտոնական թրեյլերը:
Ժապավենի անոնսը հնչում է այսպես. ««Ջոբս»-ում մանրամասն նկարագրվում է Սթիվ Ջոբսի կյանքի կարևորագույն իրադարձությունները և պատմվում է այն մարդկանց մասին, ովքեր ազդեցություն են ունեցել նրա վրա 1971-2001 թթ.»:
Տեսանյութում տեսնում ենք՝ ինչպես երիտասարդ Ջոբսն ընկերների հետ միասին բառացիորեն ոչնչից ստեղծել է աշխարհի ամենաազդեցիկ համակարգչային ընկերություններից մեկը: Իհարկե, նա ևս ունեցել է վերելքներ և անկումներ:
Էշթոն Քեթչերի հետ միասին ֆիլմում նկարահանվել են Դերմոթ Մալուրնին, Վուդս Լուկաս Հաասը և այլք:









































