Ստրասբուրգում հունիսի 20-ին մեկնարկելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Հայաստանին առնչվող որևէ հարց օրակարգում չի ներառվել, փոխարենը քննարկվելու է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձևը: ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցիչներին փաստը չի մտահոգում: ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացնում է, թե պատվիրակությունն ինչ աշխատանք է իրականացրել քառօրյա պատերազմից հետո։
Հայկական պատվիրակությունը պատրաստվում է նաև Ադրբեջանի կողմից հնարավոր հակահայկական ելույթներին և քայլերին:
800 հեկտար կորցարծ տարածքը բուֆերային գոտի անվանելուց հետո Հերմինե Նաղդալյանը վերջերս հայտնվել էր ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում: Վեհաժողովում Հայկական պատվիրակության ղեկավարը, սակայն, չի կարծում, թե տեղի ունեցածը կարող է ստվերել իր և պատվիրակության աշխատանքը:
«Պետք է փորձենք քայլ առ քայլ գնալ այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք, որ վնաս հասցեն ՀՀ-ին,- նշեց Հերմինե Նաղդալյանը,- մենք համարում ենք, որ ԵԽԽՎ-ն ֆրոնտ է, ռազմաճակատային գիծ է, և ԵԽԽՎ պատվիրակները, թերևս, լավ գիտեն, թե ինչ է նշանակում այդ գծում կանգնել և ամեն վայրկյան, ամեն րոպե փորձել կասեցնել ամեն մի վտանգ, հարված, որն ուղղված է Հայաստանին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































