Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Ֆրիդմանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկա չի լինի ուրբաթ օրը լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Նախագահը կնոջ հետ ներկա կլինի Վաշինգտոնում իր դստեր՝ Մալիայի ավարտական երեկոյին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նախագահի օգնականներից մեկը նախագահի և առաջին տիկնոջ անունից նամակ կընթերցի ուրբաթ կայանալիք սգո արարողության ժամանակ։
Մարզիկը մահացել է հունիսի 3-ին, կյանքի 75-րդ տարում, Ֆենիքսի (Արիզոնա) հիվանդանոցներից մեկում։









































