Հյուսիսային ծովում կալանվել է ռուսական սուզանավ, որը կարող է թևավոր հրթիռներ կրել: Սուզանավը հայտնաբերել են ՆԱՏՕ-ի ուժերը, և ներկայումս այն ուղեկցում է բրիտանական HMS Kent մեծ հականավային նավը՝ հայտնում է Sky News-ը:
Թագավորական ռազմածովային ուժերի տեղեկությամբ՝ խոսքը Kilo դասի նավի մասին է:
HMS Kent-ի հրամանատար Դանիել Թոմասը հայտարարել է, որ ռուսական սուզանավը հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համատեղ ձեռնարկված ջանքերի շնորհիվ: Նա հավելել է, որ այդպիսի հսկողությունը սովորական գործունեություն է Թագավորական ռազմածովային նավատորմի համար:
Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը մեկնաբանել է. «Սա նշանակում է, որ ռազմածովային ուժերը պահպանում են զգոնությունը միջազգային և տարածքային ջրերում՝ Մեծ Բրիտանիայի անվտանգությունն ապահովելու և մեզ պոտենցիալ սպառնալիքներից պաշտպանելու համար»:








































