ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են մոտեցումների համաձայնեցումը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտնել են ռուսական ԱԳ նախարարությունում, հայտնում է RIA Novosti-ն:
«ԱԳ նախարարները (Ռուսաստան և ԱՄՆ)շարունակել են երկու երկրների մոտեցումների համաձայնեցումը ԴԱԻՇ-ի, «Ջեբհատ ան Նուսրայի» և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:









































