ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ալիգատորը, որը հայտնվել է Փալմ-Քոսթ քաղաքի փողոցներում, ճանապարհն անցել է «զեբրով»: Կարգապահ անցորդի լուսանկարը հրապարակվել է ոստիկանության տեղական բաժանմունքի Facebook-ի էջում:
Լուսանկարի մեկնաբանություններում նշվում է, որ ալիգատորը եղել է ավելի քան 1.5 մետր երկարությամբ: Սկզբում գիշատիչը պառկել է ճանապարհին, սակայն հետո բարձրացել է և սկսել ճանապահն անցնել նշված տեղով: Ոստիկանությունը դադարեցրել է ավտոմեքենաների երթևեկությունը, որպեսզի կենդանին անվնաս հասնի ճանապարհի մյուս կողմը:
Կենդանուն բռնելու համար կանչել են մասնագետներ, սակայն ալիգատորը հեռացել է մինչև նրանց գալը:








































