Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կապված այսօր առավոտյան Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ:
«Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու և վիրավորվելու մասին տեղեկությունը խորապես վշտացրեց մեզ: Այդ ահաբեկչական անխիղճ ակտը ևս մեկ անգամ հաստատում է ահաբեկչության ամեն տիպի դրսևորումների դեմ վճռական պայքար մղելու կարևորության մասին:
Տեղի ունեցած աղետի կապակցությամբ Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություններ եմ հղում Թուրքիայի եղբայրական ժողովրդին»,- ասվում է ցավակցության մեջ:












































