Կալիֆոռնիայի Չիկո քաղաքում անցկացված աշխարհում ամենատգեղ շների 25-րդ մրցույթին հաղթող է ճանաչվել Վալլե անունով 4 տարեկան շունը, հաղորդում է Fox News-ը:
Մրցույթում հաղթած շունը և նրա տերերը ստացել են 1.5 հազար դոլար: Մրցույթի պայմանների համաձայն` շունը պետք է մասնակցի մի շարք հեռուստահաղորդումների:
Շան տիրուհին` Թեմի Բարբին, հայտարարել է, որ շանը գնել է, երբ նա երեք ամսական էր: Նրա խոսքերով` մարդիկ պարբերաբար ասել են, որ շան հետ ինչ-որ բան այն չէ, սակայն ինքը շատ է սիրում նրան:








































