ՊՍԺ-ն հետաքրքրված է «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի ծառայություններով: Փարիզյան ակումբը պատրաստ է 28 մլն եվրո վճարել և մեկ տարով վարձակալությամբ տրամադրել արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի իրավունքները:
Սակայն «Միլան»-ը ցանկանում է 35-40 մլն եվրո ստանալ տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց և արդեն մի քանի առաջարկ է մերժել:
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա Էլ Շարավին 46 հանդիպում է անցկացրել «Միլան»-ի կազմում և 19 գոլ հեղինակել:








































