ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Մինսկում: Այս մասին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ ձևաչափով նիստի ընթացքում հայտնված կարծիքները կօգտագործվեն հետագա աշխատանքում այն որոշումների նախագծերը պատրաստելու համար, որոնք ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի կողմից սեպտեմբերի 16-ին քննարկվելու են Բիշքեկում»,-ասել է Լեբեդևը:
«Բելառուսի Հանրապետության առաջարկությամբ որոշում է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Մինսկում»,-հավելել է նա։







































